National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.03.2021
Առաջարկվում է երկարաձգել քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
1 / 6

Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնությամբ մարտի 5-ին գումարվեց արտահերթ նիստ:

«Քանի որ քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում ու մի շարք աշխատանքեր մնացել են առկախված, ուստի դրանք ամբողջականացնելու եւ ամփոփելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ», - ասաց Հերիքնազ Տիգրանյանը: Քննիչ հանձնաժողովը դիմել է պետական մարմիններին համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, որի վերաբերյալ զեկույց կազմելու համար անհրաժեշտ է եւս 6 ամիս:

Հանձնաժողովն ընդունեց առաջարկը:

Որոշվեց առաջարկել Ազգային ժողովին հարցն ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am